Jermuk, Armenia
10-18 July
2021
Round Robin
Tournament
ChessAcademy.am
Գրանցում

Ջերմուկի մասին

Ջերմուկը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում։

    

Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։

                           

Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 

​     

Ջերմուկը նաև բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօթյա թանգարան է։

​Վերջին տարիներին հաճախակի կազմակերպվող շախմատի միջազգային մրցաշարերի շնորհիվ Ջերմուկը ձեռք է բերել նաև խոշոր շախմատային կենտրոնի համբավ:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by 5165m Studio