![Logo](/images/logo.jpg)
![](/images/facebook.jpg)
![](/images/youtube.jpg)
Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար-2019. բացման արարողություն
2019-07-01![](/image/?type=news&prefix=news_tumb_big&img=156200583475_1d23e5854b1de556af48ff382ad0f3dc.jpg)
Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց շախմատային թոհուբոհը։ Քաղաքը հյուրընկալեց Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2019» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշարի մասնակիցներին: Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Գերմանիան ներկայացնող շուրջ 220 պատանի շախմատիստներ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, պատվավոր այլ այրեր։ Ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները։
Վաղը՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 09։00-ին, տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում: