Jermuk, Armenia
10-18 July
2021
Round Robin
Tournament
ChessAcademy.am
Գրանցում

«Ջերմուկ-2021» պատանեկան XV միջազգային բաց մրցաշար

2021-06-23

Հարգելի՛ ծնողներ, մարզիչներ և շախմատասերներ, Հայաստանի շախմատի ակադեմիան հուլիսի 10-18-ը պատանի շախմատիստներին հրավիրում է մասնակցելու բոլորի կողմից շատ սիրված «Ջերմուկ-2021» պատանեկան XV միջազգային բաց մրցաշարին:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով 2 տարիքային խմբերով․ Ա մրցաշար /մինչև 18տ. պատանիներ և աղջիկներ/ և Բ մրցաշար /մինչև 12տ. պատանիներ և աղջիկներ/։

Միջազգային հաշվարկի ուղարկվելու է միայն Ա մրցաշարը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 300 000 ՀՀ դրամ:

Հատուկ մրցանակներ է սահմանել մեր գործընկեր "ChessMoodընկերությունը մրցաշարի մասնակիցների համար.

Լավագույն պարտիա - 100$

Լավագույն «փրկած պարտիա» - 100$

Լավագույն քայլ - 100$

Ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբի 1-ին տեղերին 200 ԱՄՆ դոլարին համարժեք "MoodCoin" , որը կարող եք օգտագործել chessmood.com կայքում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել.

Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Հեռ.՝ +374 10 44 84 76 (73)
Էլ. հասցե՝ chessacademyarm@gmail.com

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by 5165m Studio