Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի փակման արարողություն
2021-07-19Հուլիսի 18-ին ավարտվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2021» պատանեկան XV միջազգային բաց մրցաշարը: Փակման արարողությունը տեղի ունեցավ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում:
Ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը:
Բացի հիմնական մրցանակային ֆոնդից նվերներ էին պատրաստել Ջերմուկի համայնքապետարանը և մեր գործընկերներ ChesMood և Chessify կազմակերպությունները։ Մրցաշարի ընթացքում մասնակիցներին ողջունեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ով իր խոսքով շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին։
Ձեզ ենք ներկայացնում մրցանակակիրների աղյուսակը՝
Ա մրցաշար
1-ին տեղ՝ Պետրոսյան Սահակ
2-րդ տեղ՝ Ագասարով Բենիկ
3-րդ տեղ՝ Փաշիկյան Ռուդոլֆ
4-րդ տեղ՝ ԿՖՎ Մկրտչյան Մարիամ
5-րդ տեղ՝ Ղազարյան Տիգրան Ա․
6-րդ տեղ՝ Մանուկյան Ալեքս
7-րդ տեղ՝ Ստեփանյան Համայակ
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդունք ցույց տված մինչև 18տ․ շախմատիստուհի՝ Խաչատրյան Վերոնիկա
Լավագույն արդունք ցույց տված մինչև 14տ․ շախմատիստուհի՝ Լիաշկևիչ Լիզավետա
Լավագույն արդունք ցույց տված մինչև 14 տարեկան շախմատիստ` Ղազարյան Նարեկ Ե․
Բ մրցաշար
1-ին տեղ՝ Առաքելյան Մանվել
2-րդ տեղ՝ Մկրտչյան Նարեկ
3-րդ տեղ՝ Իբոյան Միքայել
4-րդ տեղ՝ Դավթյան Դավիթ Մ․
5-րդ տեղ՝ Խաչատրյան Գագիկ
6-րդ տեղ՝ Թորոսյան Վոլոդյա
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդունք ցույց տված մինչև 8տ․ շախմատիստուհի` Իսախանյան Նարե
Լավագույն արդունք ցույց տված մինչև 8 տարեկան շախմատիստ՝ Միլիտոնյան Մովսես
Լավագույն արդունք ցույց տված մինչև 10տ․ շախմատիստուհի՝ Նահապետյան Անի
Լավագույն արդունք ցույց տված մինչև 10 տարեկան շախմատիստ՝ Աղազարյան Ալբերտ
Լավագույն արդունք ցույց տված մինչև 12տ․ շախմատիստուհի՝ Կասինյան Լիլիթ
Շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ: