Jermuk, Armenia
10-18 July
2021
Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշար
2016-05-13Հայաստանի շախմատի ակադեմիան արդեն 11 տարի անընդմեջ կազմակերպում է «Ջերմուկ» պատանեկան միջազգային բաց մրցաշար, որը վերջին երեք տարիներին նվիրված է Ստեփան Ավագյանի հիշատակին:
Այս տարի «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարը կընթանա հունիսի 25-ից հուլիսի 5-ը քաղաք Ջերմուկում: Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ:
Մրցաշարն անցկացվելու է տարբեր տարիքային խմբերով (մինչև 10, 12, 18), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս/թ. հունիսի 25-ին ժամը 18:00-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում:
Լրացուցիչ տեղեկությունների համար ներբեռնեք բուկլետը